ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


 

  • Միգրացիոն ծառայության պատվիրակությունը՝ պետի գլխավորությամբ, մասնակցում է անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին ուղղված քննարկումներին

  • Մեկնարկեց «Միջերկրական քաղաքից քաղաք միգրացիան» ծրագրի 2-րդ փուլը

  • Պոտենցիալ միգրանտների տեղեկացվածությանն ուղղված գործողությունների քննարկում՝ ԱլԳ միգրացիոն հարցերով պանելի շրջանակում

  • Մեդիայի դերը փախստականների պաշտպանության ոլորտում. քննարկում լրագրողների ու ոլորտի մասնագետների միջև

  • «Գերմանական միջազգային համագործակցություն»-ը (GIZ) մշակում է տնտեսական ինտեգրմանն ուղղված նոր ծրագիր


Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ` Ծառայություն) արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

2018-10-05 Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 11/1-3.1-6) Իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագրով միգրացիոն ոլորտին վերաբերող դրույթների կատարմանն ուղղված, ինչպես նաև ԵՄ կողմից միգրացիոն ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում տարվող աշխատանքները, Ծառայության պետի մոտ արտասահմանյան պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց այցելությունների հետ կապված արարողակարգային միջոցառումների կազմակերպումը. մասնակցում է օտարերկրյա համապատասխան մարմինների հետ համագործակցության պայմանագրերի կազմման նախապատրաստական աշխատանքներին. մասնակցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած բնակչության հետդարձի ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Իրականացնում է դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ: Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  հունիսի 11-ի «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության  կանոնադրությունը հաստատելու մասին» N 158-Լ հրամանի և իր լիազորությունների հետ    կապված իրավական    այլ   ակտերի    անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև  տրամաբանելու, տարբեր     իրավիճակներում   կողմնորոշվելու ունակություն, ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ) տիրապետում:   Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը: Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը` 10.10.2018թ.: Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 175932 ՀՀ դրամ:   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. դիմում. տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ. արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման  վկայական. մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի. անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).   Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Աշխատանքի վայրը` ք.Երևան, Կ. Ուլնեցու 31 Հեռախոսահամարը` 060 275 013 Էլեկտրոնային փոստի հասցե` migrationservice.sms@mta.gov.am:   ...

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 11/1-4.2-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմողների մասին

2018-09-26 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 11/1-4.2-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմողների մասին     N դիմորդների անուն, ազգանուն  Տվյալ պաշտոնում նշանակված մասնակցի անուն, ազգանուն Պաշտոնի նշանակման իրավական ակտի ամսաթիվ համար 1 Դիանա Տոնոյան       2 Եվգենյա Բադալյան       3 Նունե Առաքելյան Նունե Առաքելյան 25.09.2018թ.    84-Ա 4 Աննա Բերակչյան       5 Գյուլնարա Մովսիսյան       6 Սիրանուշ Բասենցյան       Բոլոր դիմորդները բավարարում էին տվյալ պաշտոնի անձնագրի պահանջներին։ ...

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին (ծածկագիր` 11/1-4.2-3)

2018-09-13 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին  (ծածկագիր` 11/1-4.2-3)     Աշխատանքի նկարագրությունը. Մասնակցել Ծառայության (այսուհետ` Ծառայություն) պետի մոտ օտարերկրյա պատվիրակությունների և պաշտոնատար անձանց ընդունելության հետ կապված աշխատանքներին, մասնակցել  Ծառայության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների ձևակերպման աշխատանքներին, պատրաստել միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի վերաբերյալ համառոտ տեղեկանքներ, «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային կայքի պարբերաբար լրամշակման համար հավաքագրել նյութեր` անհրաժեշտության դեպքում իրականացնելով դրանց թարգմանությունը և տեղադրումը կայքում:   Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն կրթություն, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  հունիսի 11-ի «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության  կանոնադրությունը հաստատելու մասին» N 158-Լ հրամանի և իր լիազորությունների հետ  կապված իրավական  այլ  ակտերի  անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև  տրամաբանելու, տարբեր իրավիճակներում   կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ) տիրապետում:   Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև նշված ժամանակավոր թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:   Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը`  18.09.2018թ.: Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 95903 ՀՀ դրամ:   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. դիմում. տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների տիրապետումը հավաստող դիպլոմի(ների), վկայական(ների) պատճենները. արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական. մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի. անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).   Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Աշխատանքի վայրը` ք.Երևան, Կ. Ուլնեցու 31 Հեռախոսահամարը` 060 275 013 Էլեկտրոնային փոստի հասցե` migrationservice.sms@mta.gov.am:             Դիմումի ձև   Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության գլխավոր քարտուղար պարոն Համբարձում Աբրահամյանին    ............................................................................................. - ից                                                                դիմողի  անուն հայրանուն ազգանունը   ..........................................................................                                 դիմողի  գրանցման հասցեն   ..........................................................................   դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)       ..........................................................................                     անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել   Ծննդյան՝........................................................................................                                             օրը, ամիսը, տարին, վայրը   ԴԻՄՈՒՄ          Ծանոթանալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր ………………………… բաժնի ………………….….. մասնագետի (պաշտոնի ծածկագիր`  ………………….) ժամանակավոր թափուր պաշտոնում:   Դիմող`   ..........................                    (ստորագրություն)              (անուն ազգանուն)                                                                                «.........» .................................   2018թ.         ...

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է քաղաքացիական ծառայության Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

2018-09-07 Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 11/1-3.1-6) Իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագրով միգրացիոն ոլորտին վերաբերող դրույթների կատարմանն ուղղված, ինչպես նաև ԵՄ կողմից միգրացիոն ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում տարվող աշխատանքները, Ծառայության պետի մոտ արտասահմանյան պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց այցելությունների հետ կապված արարողակարգային միջոցառումների կազմակերպումը. մասնակցում է օտարերկրյա համապատասխան մարմինների հետ համագործակցության պայմանագրերի կազմման նախապատրաստական աշխատանքներին. մասնակցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած բնակչության հետդարձի ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Իրականացնում է  դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:   Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  հունիսի 11-ի «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության  կանոնադրությունը հաստատելու մասին» N 158-Լ հրամանի և իր լիազորությունների հետ    կապված իրավական    այլ   ակտերի    անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև  տրամաբանելու, տարբեր     իրավիճակներում   կողմնորոշվելու ունակություն, ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ) տիրապետում:   Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը: Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը`  12.09.2018թ.: Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 175932 ՀՀ դրամ:   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. դիմում. տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ. արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական. մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի. անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).   Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Աշխատանքի վայրը` ք.Երևան, Կ. Ուլնեցու 31 Հեռախոսահամարը` 060 275 013 Էլեկտրոնային փոստի հասցե` migrationservice.sms@mta.gov.am: ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՄՓՈՐԴՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

2018-06-08   Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանից ստացված տեղեկատվության համաձայն ՀՀ քաղաքացիների բոլոր այն անձնագրերը, որոնց վավերականության ընդհանուր ժամկետը երկարաձգված է, Ղազախստանի Հանրապետության համար համարվում են անվավեր և դրանցով արգելվում է ՀՀ քաղաքացիների մուտքը տվյալ պետություն և ելքը պետությունից, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության տարածքում այդ անձնագրերով գործարքներ կատարելը։ Ընդհանրապես կոչ ենք անում, ցանկացած երկիր ճամփորդելուց առաջ փոխանակել այն անձնագրերը, որոնց վավերականության ընդհանուր ժեմկետները երկարաձգված են։ ___________________________________________________ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 867-Ն որոշմամբ կատարված փոփոխության համաձայն 12.08.2017թ.-ից այլևս հին նմուշի անձնագրերի վավերականության ընդհանուր ժամկետը չի երկարաձգվում։ Խոսքը գնում է ոչ թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելուն (հանրության մոտ ընդունված է ելքի վիզա հասկացությունը), այլ անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը լրանալուց հետո 5 տարի ժամկետով երկարաձգելուն։ ...

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2018-05-07 ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝   Վոլգոգրադ Եկատերինբուրգ Կազան Կալինինգրադ Մոսկվա Նիժնի Նովգորոդ Դոնի Ռոստով Սամարա Սանկտ Պետերբուրգ Սարանսկ Սոչի      Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝    oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,   սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,    նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:     Հարգելի ՀՀ քաղաքացիներ,         խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր    իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: Առավել մանրամասն տեղեկություններ  կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝             http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805140002        ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն ...

ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ

2018-04-09 եթե ունեք գումար, որը ցանկանում եք ուղարկել Հայաստան և ծանոթ չեք դրամական փոխանցումներ իրականացնող ընկերությունների ծառայություններին ու սակագներին և ուզում եք խնայել ժամանակ ու տնտեսել գումար, ապա այցելե'ք  www.sendmoneyarmenia.am ...

«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2018-04-08 Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները վերաինտեգրման նպատակով իրականացվող ծրագրերի մասին տեղեկություններ ստանալ համար կարող են այցելել ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ (հասցե՝ ք. Երևան, Կ. Ուլնեցի 31) յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 14:00-18:00-ը (սենյակ N 210) կամ զանգահարելով 060-275-035: ...

ՌԴ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

2018-04-07 ՌԴ  մուտքի արգելքի հարցերով  ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ-ում (հասցե՝ ք. Երևան, Կ. Ուլնեցի 31) ընդունելությունը տեղի է ունենում երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը (N 210 սենյակ):   ...

«Ճամպրուկ 2018» Ամենամյա Լրագրողական Մրցույթ

2018-05-18 Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2018» միգրացիայի ոլորտում ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին:  Ավելին՝ https://www.mibma.eu/hy/news/107-suitcase-2018-annual-journalism-contest-hy ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

2018-07-10         Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Վրաստան մուտք գործելիս խիստ անհրաժեշտ է տիրապետել ներքոնշյալ տեղեկատվությանը, որպեսզի չենթարկվեք տուգանքների, տույժերի, ինչպես նաև քրեական պատասխանատվության, որոնք սահմանված են Վրաստանի ներքին օրենսդրությամբ։ ü  Արգելված դեղամիջոցներ – Վրաստանի տարածք առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաև այն համակցված պատրաստուկները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Ացետիլդիհիդրոկոդեին, Դիհիդրոկոդեին, Կոդեին, Նիկոդիկոդին, Նիկոկոդին, Նորկոդեին, Ֆալկոդեին, Էթիլմորֆին և այն համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Էֆեդրին, Նորէֆեդրին, Պսևդոէֆեդրին (լիրիկա, սուբոտեքս, մետոմորֆին և այլն)։ Խնդրում ենք ստուգել ձեզ մոտ գտնվող յուրաքանչյուր պատրաստուկի կամ դեղամիջոցի բաղադրությունը, քանզի կան առաջին հայացքից ոչ խնդրահարույց թվացող այնպիսի դեղամիջոցներ, որոնք պարունակում են վերոնշյալ արգելված նյութերը։ Առանց համապատասխան փաստաթղթերի վերոնշյալ նյութերն իրենց մեջ պարունակող պատրաստուկներն ու դեղամիջոցները Վրաստան տեղափոխելը համարվում է հանցագործություն՝ ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի, և օրենքով նախատեսված է պատիժ՝ 7-ից մինչև 14 տարվա ազատազրկում։ ü  Ծխախոտի թույլատրելի չափաքանակ – Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել և այնուհետև, աճուրդով վաճառվել: ü  Տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրում – 2018 թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձինք կտուգանվեն 100-200 լարի տուգանքով։ ü  Զենք – Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։ ü  Գումարի թույլատրելի չափ – Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչև 30․000 լարիի (12․000 դոլար) չափով գումար: Դրանից ավել գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարգրել այն։ ü  Ոսկյա իրերի թույլատրելի չափաքանակ – Վրաստանի սահմանը հատելիս առանց հայտարարգրելու հնարավոր է տեղափոխել մինչև 500 լարի (200 դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր։ Դրանից ավել ոսկյա իրեր տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարգրել այն։   ...


Նորություններ

Մեկնարկեց «Միջերկրական քաղաքից քաղաք միգրացիան» ծրագրի 2-րդ փուլը

2018-10-17     & ...

Միգրացիոն ծառայության պատվիրակությունը՝ պետի գլխավորությամբ, մասնակցում է անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին ուղղված քննարկումներին

2018-10-17     &nb ...

Պոտենցիալ միգրանտների տեղեկացվածությանն ուղղված գործողությունների քննարկում՝ ԱլԳ միգրացիոն հարցերով պանելի շրջանակում

2018-10-15...

«Գերմանական միջազգային համագործակցություն»-ը (GIZ) մշակում է տնտեսական ինտեգրմանն ուղղված նոր ծրագիր

2018-10-08 ՀՀ ՏԿԶՆ միգրա ...

Մեդիայի դերը փախստականների պաշտպանության ոլորտում. քննարկում լրագրողների ու ոլորտի մասնագետների միջև

2018-10-08 Հայաստան ...