ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է Ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

2012-03-12

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ

(ծածկագիրը` 31/4-4.2-2)

 

Իրավունքներն ու պարտականությունները

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ծառայության պետի մոտ օտարերկրյա պատվիրակությունների և պաշտոնատար անձանց ընդունելության հետ կապված աշխատանքներին, ծառայության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների, ինչպես նաև արտասահմանից ժամանող հյուրերի մուտքի արտոնագրերի ձևակերպման աշխատանքներին,  պատրաստում է միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի վերաբերյալ համառոտ տեղեկանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,,բ,, ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • ռուսերեն (ազատ) և անգլերեն (ազատ) լեզուների տիրապետում

 

Ներկայացվող փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները բնօրինակի հետ միասին,
  • աշխատանքային գրքույկի պատճենը բնօրինակի հետ միասին (ունենալու դեպքում)
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը

 

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2012թ. մարտի 26-ը:

 

Պատասխանատու անձ` Թամարա Պողոսյան
Հասցե` 
ք. Երևան 0033, Հր. Քոչար փ. 4
Հեռ.` 22-50-31
էլ. փոստ`
tamarapog@gmail.com