ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է մրցույթ

2013-04-10

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ

(ծածկագիրը` 31/4-3.3-11)

 

Իրավունքներն ու պարտականությունները

  Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ, իրականացնում է միգրացիոն իրավիճակի գնահատման ցուցանիշների համակարգի ներդրման միջազգային փորձի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքներ, միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա Հայաստանում միգրացիոն հոսքերում ներառված անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների նման համակարգի ներդրման հետ կապված առաջարկությունների, ինչպես նաև համապատասխան ամփոփ տեղեկանքների մշակմանն ուղղված աշխատանքներ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք  տարվա ընթացքում քա-ղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2)


Ներկայացվող փաստաթղթերը`

  • դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը


 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ. ապրիլի 25-ը:

 Մրցույթը կկայանա 2013թ. մայիսի 15-ին ժամը 10:00-ին Միգրացիոն պետական ծառայության շենքում:

 

 Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ:

 

Պատասխանատու անձ` Թամարա Պողոսյան
Հասցե` 
ք. Երևան 0033, Հր. Քոչար փ. 4
Հեռ.` 22-50-31
էլ. փոստ`
tamarapog@gmail.com