ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է մրցույթ

2013-09-18

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի պետ

(ծածկագիրը` 31/4-2.2-1)

 

Իրավունքներն ու պարտականությունները

  Ապահովում է միգրացիոն իրավիճակի վերլուծության և գնահատման, փոփոխման միտումների բացահայտման հիման վրա միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մշակումը: Կազմակերպում է ՀՀ սոցիալ-տնտեսական ծրագրերի նախագծերի վերաբերյալ միգրացիոն հետևանքների տեսանկյունից փորձագիտական եզրակացություններ ներկայացնելը և հանրապետության տարածքում բնակչության ներքին տեղաշարժերի հետևանքով ստեղծված միգրացիոն իրավիճակի գնահատումը, զարգացման հիմնական միտումների վերլուծությունը: Կազմակերպում է ՀՀ-ից արտագաղթած բնակչության հետդարձի (ռեէմիգրացիայի) ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները: Սահմանամերձ, բարձրլեռնային և աղետի գոտու բնակավայրերի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված` բնակչության վերաբնակեցման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • 1994թ. ապրիլի 15-ի «Աշխատանքային միգրացիայի և աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանության ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին», 1998թ. մարտի 6-ի «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին», 2003թ. հոկտեմբերի 30-ի «ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի և 2003թ. դեկտեմբերի 19-ի «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» համաձայնագրի իրականացման կարգի վերաբերյալ» արձանագրության տեղեկատվության տիրապետում,
  • ռուսերենի (ազատ) կամ անգլերենի, կամ ֆրանսերենի (կարդում է և կարող է բացատրվել) տիրապետում,
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Քաղաքացիական ծառայության խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

 

 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

 

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ. հոկտեմբերի 2-ը:

 Մրցույթը կկայանա 2013թ. նոյեմբերի 15-ին ժամը 10:00-ին Քաղաքացիական ծառայության խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

 

 Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Խորհրդի աշխատակազմ (ք. Երևան, Տերյան 89, հեռ. 54-11-38, 56-64-62), կամ այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքէջ` www.cscouncil.am:

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

 

 

ՀԱՐՑԱՇԱՐԵՐ

 

Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրության բնագավառի թեստավորման առաջադրանքների հարցաշար (208 ԿԲ)

 

ՀՀ սահմանադրության բնագավառի թեստավորման առաջադրանքների հարցաշար (118 ԿԲ)

 

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության իրավասությունը սահմանող ՀՀ օրենսդրության բնագավառի թեստային առաջարդրանքների հարցաշար (249 ԿԲ)