ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է մրցույթ

2013-10-16

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ

(ծածկագիրը` 31/4-3.3-12)

 

Իրավունքներն ու պարտականությունները

  Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետի մոտ արտասահմանյան պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց այցելությունների հետ կապված արարողակարգային միջոցառումների կազմակերպմանը, ծառայության իրավասությունների սահմաններում ոլորտին առնչվող հարցերի շրջանակներում միջազգային համագործակցության հետ կապված աշխատանքներին, ծառայության պաշտոնական կայքէջի «www.smsmta.am» սպասարկման աշխատանքներին, «Տունդարձ» ինտերնետային կայքերի պարբերաբար լրամշակման համար հավաքագրում է անհրաժեշտ նյութեր և իրականացնում դրանց թարգմանությունը և տեղադրումը կայքում:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է

  • բարձրագույն կրթություն,
    • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
    • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
    • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
    • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «5» ենթակետի պահանջներով ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում,
    • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Միգրացիոն պետական ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ. հոկտեմբերի 30-ը:

 Մրցույթը կկայանա 2013թ. նոյեմբերի 29-ին ժամը 10:00-ին Միգրացիոն պետական ծառայության շենքում (ք. Երևան, Հր.Քոչարի 4):

 ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

 Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ (ք. Երևան, Հր. Քոչարի 4, հեռ. 22-50-31):


Պատասխանատու անձ` Թամարա Պողոսյան

Հասցե` ք. Երևան 0033, Հր. Քոչար փ. 4
Հեռ.` 22-50-31

էլ. փոստ` tamarapog@gmail.com