ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է Ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

2014-01-14

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ

(ծածկագիրը` 31/4-4.2-1)

Իրավունքներն ու պարտականությունները

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ծառայության պետի մոտ օտարերկրյա պատվիրակությունների և պաշտոնատար անձանց ընդունելության հետ կապված աշխատանքներին, ծառայության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների, ինչպես նաև արտասահմանից ժամանող հյուրերի մուտքի արտոնագրերի ձևակերպման աշխատանքներին,  պատրաստում է միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի վերաբերյալ համառոտ տեղեկանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,,բ,, ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում

 

Ներկայացվող փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
  • քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

 

     Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. հունվարի 22-ը: ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Ծառայության աշխատակազմ (ք. Երևան, Հր. Քոչարի 4, հեռ. 22-50-31):

Պատասխանատու անձ` Թամարա Պողոսյան
էլ. փոստ`
tamarapog@gmail.com