ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է մրցույթ

2014-06-04

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

1.  Ինտեգրման հարցերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 31/4-3.1-16)

 

Իրավունքներն ու պարտականությունները

 Իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, ինչպես նաև երկարաժամկետ բնակության իրավունք ունեցող անձանց` հասարակության մեջ ինտեգրման գործընթացի պետական կարգավորման քաղաքականության մշակումը, իր իրավասությունների սահմաններում դրա իրականացումը, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին աջակցություն ցուցաբերելու աշխատանքների ապահովումը:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,,2,, ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

Մրցույթը կկայանա 16.07.2014թ.` ժամը 10:00-ին, Միգրացիոն պետական ծառայության շենքում (ք. Երևան, Հր. Քոչարի 4):

 

 

2.  Ապաստանի հարցերի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 31/4-3.3-14)

 

Իրավունքներն ու պարտականությունները

 Ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ծագման երկրների վիճակի վերաբերյալ տեղեկությունների ստացման աղբյուրները և դրանցից հավաքագրում է համապատասխան տեղեկատվություն: Վերլուծում է ծագման երկրների վիճակի վերաբերյալ հավաքագրված տեղեկությունները և եզրակացություն է ներկայացնում Բաժնի պետին:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,,2,, ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • ռուսերենի և անգլերենի կամ ֆրանսերենի ազատ տիրապետում,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

Մրցույթը կկայանա 09.07.2014թ.` ժամը 10:00-ին, Միգրացիոն պետական ծառայության շենքում (ք. Երևան, Հր. Քոչարի 4):

 

***

 Դիմող ՀՀ քաղաքացիները Միգրացիոն պետական ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 18-ը: Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ (ք. Երևան, Հր. Քոչարի 4, հեռ. 22-50-31):

 

Պատասխանատու անձ` Թամարա Պողոսյան
էլ. փոստ`
tamarapog@gmail.com