ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է մրցույթ

2014-06-11

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

1.  Ինտեգրման հարցերի բաժնի պետ (ծածկագիր` 31/4-2.2-7)

 

Իրավունքներն ու պարտականությունները

 Ապահովում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների և տեղաշարժված այլ անձանց (այսուհետ` Տեղաշարժված անձանց) հասարակության մեջ ինտեգրման հայեցակարգի մշակումը:

 Ապահովում է տեղաշարժված անձանց` հասարակության մեջ ինտեգրման հայեցակարգի իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի կազմումը: Մասնակցում է ՀՀ համապատասխան նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ տեղաշարժված անձանց` հասարակության մեջ ինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին: Խորհրդատվություն է տրամադրում տեղաշարժված անձանց ՀՀ-ում սոցիալական աջակցության, զբաղվածության, առողջապահական, կրթական և իրավական աջակցման հարցերում: Կազմակերպում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց (այսուհետ` Բռնագաղթած անձանց) հանրակացարաններում սենյակ հատկացնելու գործընթացի հետ կապված աշխատանքները: Ապահովում է Բռնագաղթած անձանց հանրակացարանային սենյակ ստանալու մասին դիմումների հաշվառման աշխատանքները: Ապահովում է բռնագաղթած անձանց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկանքների տրամադրումը` նրանց փաստաթղթավորման նպատակով: Կազմակերպում է բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց` պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների` օրենսդրությամբ սահմանված սեփականաշնորհման գործընթացը: Կազմակերպում է բռանագաղթած անձանց համար ՀՀ պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցով կառուցված բնակարանների` օրենսդրությամբ սահմանված սեփականության իրավունքով նրանց հատկացնելու գործընթացը: Ապահովում է բռնագաղթած անձանց և 1992 թվականին ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողովի գործունեության կազմակերպման աշխատանքները:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ,
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • ռուսերենի և անգլերենի կամ գերմաներենի, կամ ֆրանսերենի ազատ տիրապետում,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

 Մրցույթը կկայանա 02.08.2014թ.` ժամը 14:15-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

 Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Խորհրդի աշխատակազմ (ք. Երևան, Տերյան 89, հեռ. 54-11-38, 56-64-62), կամ այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքէջ` www.cscouncil.am:

Հարցաշարեր

 

 

2.  Իրավաբանական բաժնի պետ (ծածկագիր` 31/4-2.2-8)

 

Իրավունքներն ու պարտականությունները

 Ապահովում է Ծառայությունում պատրաստված կամ իրավասու մարմինների կողմից Ծառայության քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի` իրավական համակարգին և իրավական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ իրավական փորձաքննության իրականացումն ու իրավական փորձագիտական եզրակացության պատրաստումը: Կազմակերպում է Ծառայության գործունեության իրավական ապահովման աշխատանքները: Նախապատրաստում է Ծառայության գործունեության վերաբերյալ իրավական ակտերի և փաստաթղթերի նախագծեր: Ապահովում է ապաստան հայցողներին, փախստականներին և տեղաշարժված այլ անձանց իրավական օգնության տրամադրման աշխատանքները: Իր լիազորությունների շրջանակներում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան կազմակերպում է վարչական վարույթ, ապահովում է ապաստան հայցողների, փախստականների և տեղաշարժված այլ անձանց իրավական բնույթի դիմումների, բողոքների ու առաջարկությունների քննարկումը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ` ձեռնարկելով համապատասխան միջոցներ: Կազմակերպում է սեմինար-խորհրդակցություններ պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների համար` ապաստան հայցողների, փախստականների և տեղաշարժված այլ անձանց իրավական հիմնախնդիրների վերաբերյալ: Դատարաններում ներկայացնում է Ծառայության շահերը:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն` իրավագիտություն մասնագիտությամբ,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ,
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • ռուսերենի ազատ տիրապետում,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

Մրցույթը կկայանա 05.08.2014թ.` ժամը 10:30-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

 Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Խորհրդի աշխատակազմ (ք. Երևան, Տերյան 89, հեռ. 54-11-38, 56-64-62), կամ այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքէջ` www.cscouncil.am:

Հարցաշարեր

 

***

Դիմող ՀՀ քաղաքացիները Քաղաքացիական ծառայության խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը ՝

  • դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով: Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 25-ը: