ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է Ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

2015-02-04

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ

(ծածկագիրը` 31/4-4.2-3)

 

Իրավունքներն ու պարտականությունները

 Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ծառայության պետի մոտ օտարերկրյա պատվիրակությունների և պաշտոնատար անձանց ընդունելության հետ կապված աշխատանքներին, ծառայության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների, ինչպես նաև արտասահմանից ժամանող հյուրերի մուտքի արտոնագրերի ձևակերպման աշխատանքներին,  պատրաստում է միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի վերաբերյալ համառոտ տեղեկանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի §2)¦ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

Ներկայացվող փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները բնօրինակի հետ միասին,
  • աշխատանքային գրքույկի պատճենը բնօրինակի հետ միասին (առկայության դեպքում),
  • քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը` բնօրինակի հետ,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագիր և անձնագրի պատճենը:

 

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. փետրվարի 11-ը:

 

Պատասխանատու անձ` Թամարա Պողոսյան
Հասցե` 
ք. Երևան 0033, Հր. Քոչար փ. 4
Հեռ.` 060 275 013
էլ. փոստ` tamarapog@gmail.com