ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է Ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

2015-04-08

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ

(ծածկագիրը` 31/4-4.2-4)

 

 

Իրավունքներն ու պարտականությունները

   Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժին ապաստան հայցողների մուտքագրված դիմումների, ինչպես նաև տարբեր նախարարություններից և պետական այլ մարմիններից ստացված գրությունների գրանցման մատյանների վարման աշխատանքներին: Մասնակցում է ապաստան հայցողների վկայականների հաշվառմանը, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարմանը: Մասնակցում է ապաստան հայցողների հաշվառման թերթիկների ու հարցաթերթիկների լրացման, ինչպես նաև ապաստան հայցողների և փախստականների տվյալների համակարգչային մուտքագրման աշխատանքներին:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 

  • բարձրագույն կրթություն,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի §2)¦ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

Ներկայացվող փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները բնօրինակի հետ միասին,
  • աշխատանքային գրքույկի պատճենը բնօրինակի հետ միասին (առկայության դեպքում),
  • քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը` բնօրինակի հետ,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագիր և անձնագրի պատճենը:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. ապրիլի 21-ը:

 

Պատասխանատու անձ` Թամարա Պողոսյան
Հասցե` 
ք. Երևան 0033, Հր. Քոչար փ. 4
Հեռ.` 060 275 013
էլ. փոստ` tamarapog@gmail.com