ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է մրցույթ

2013-01-01

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմիարտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 31/4-3.1-18)

Իրավունքներն ու պարտականությունները

Իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագրով միգրացիոն ոլորտին վերաբերող դրույթների կատարմանն ուղղված, ինչպես նաև ԵՄ-ի կողմից միգրացիոն ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքները և նախապատրաստում է համապատասխան տեղեկանքներ ու առաջարկություններ: Իրականացնում է Ծառայության պետի մոտ արտասահմանյան պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց այցելությունների հետ կապված արարողակարգային միջոցառումների կազմակերպումը: Մասնակցում է օտարերկրյա համապատասխան մարմինների հետ համագործակցության պայմանագրերի կազմման նախապատրաստական աշխատանքներին: Ծառայության իրավասությունների սահմաններում իրականացնում է ոլորտին առնչվող հարցերի շրջանակներում միջազգային համագործակցության հետ կապված աշխատանքները, Ծառայության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների և արտասահմանից ժամանող հյուրերի մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված աշխատանքները: «Տունդարձ» ինտերնետային կայքի պարբերաբար լրամշակման համար հավաքագրում է անհրաժեշտ նյութեր և իրականացնում է դրանց թարգմանությունն ու տեղադրումը կայքում: Մասնակցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած բնակչության հետդարձի ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Տրամադրում է իրավական-խորհրդատվական բնույթի տեղեկություններ միգրացիոն տարբեր հոսքերի ներկայացուցիչներին (Հայաստան վերադարձողներ, Հայաստանից մեկնել ցանկացողներ և այլն):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, 
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

Մրցույթը կկայանա11.12.2015թ.` ժամը 10:00-ին, Միգրացիոն պետական ծառայության շենքում (ք. Երևան, Հր. Քոչարի 4):

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Միգրացիոն պետական ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2015թ.դեկտեմբերի25-ը: