ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է բաց մրցույթ Ծառայության <<Հատուկ կացարան>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2015-12-07

Հավելված

                                                                                     ՀՀ տարածքային կառավարման և  

արտակարգ իրավիճակների նախարարության

միգրացիոն պետական ծառայության պետի

2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ  36/104-Ա հրամանի

 

Հայտարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է բաց մրցույթ Ծառայության <<Հատուկ կացարան>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

 

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)  կողմից տրվում է հայտարարություն <<Հատուկ կացարան>> ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: Մրցույթը կանցկացվի 2016 թվականի հունվարի 20-ին` ժամը 11:00-ին, Ծառայության շենքում (հասցե` Երևան, Հր. Քոչարի 4):

 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս, 65 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա, կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>, <<Փախստականների և ապաստանի մասին>>, <<ՀՀ քաղաքացու անձնագրի մասին>>, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2016 թվականի հունվարի 11-ը Ծառայության աշխատակազմի ընդհանուր բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում
  2. մեկ լուսանկար` 3X4 չափի
  3. աշխատանքային գրքույկի պատճենը
  4. ինքնակենսագրություն
  5. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի, (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները
  6. տեղեկանք` մշտական բնակության վայրից
  7. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ/դրանց առկայության դեպքում/
  8. հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:

 Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

 Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Ծառայության աշխատակազմի ընդհանուր բաժին   կամ   զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 06027-50-13: