ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է բաց մրցույթ <<Համակարգչային կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2016-03-01

 Հավելված 

ՀՀ տարածքային կառավարման և  

արտակարգ իրավիճակների նախարարության

միգրացիոն պետական ծառայության պետի

2016 թվականի մարտի 1-ի թիվ 13-Ա հրամանի

 

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է բաց մրցույթ <<Համակարգչային կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից տրվում է հայտարարություն <<Համակարգչային կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթը կանցկացվի 2016 թվականի ապրիլի 26-ին` ժամը 11:00-ին, Ծառայության շենքում (հասցե` Երևան, Հր. Քոչարի 4):

  Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենսդրության համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս, 65 տարին չլրացած ՀՀ քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա, կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>, <<ՀՀ քաղաքացու անձնագրի մասին>>, <<Գնումների մասին>> ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2016 թվականի ապրիլի 15-ը Ծառայության աշխատակազմի ընդհանուր բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում
  2. մեկ լուսանկար` 3X4 չափի
  3. աշխատանքային գրքույկի պատճենը
  4. ինքնակենսագրություն
  5. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի, (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները
  6. տեղեկանք` մշտական բնակության վայրից
  7. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ/դրանց առկայության դեպքում/
  8. հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:

  Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

 Լրացուցիչ տեղեկություններին, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Ծառայության աշխատակազմի ընդհանուր բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 06027-50-13: