ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

2016-06-09

Ինտեգրման հարցերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 11/1-3.1-8) 


Իրականացնում է բռնագաղթած անձանց հանրակացարաններում սենյակ հատկացնելու գործընթացի, բնակարանային և սոցիալ-կենցաղային ուսումնասիրության, բռնագաղթած անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված աշխատանքներ: Խորհրդատվություն է տրամադրում բռնագաղթած անձանց սոցիալական աջակցության, զբաղվածության, առողջապահական, կրթական և իրավական աջակցման հարցերում, մասնակցում է տեղաշարժված անձանց` հասարակության մեջ ինտեգրման հայեցակարգի և դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը, բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման, բռնագաղթած անձանց համար ՀՀ պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցով կառուցված բնակարանների` սեփականության իրավունքով նրանց հատկացնելու գործընթացներին:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, 
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* ռուսերենի ազատ տիրապետում,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Մրցույթը կկայանա 12.07.2016թ.՝ ժամը 10.00-ին, Միգրացիոն պետական ծառայության շենքում (ք. Երևան, Հր. Քոչարի 4):

 

Ֆինանսահաշվապահական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 11/1-3.1-9)


Իրականացնում է Ծառայության աշխատակազմի և համակարգի կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորման, աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ժամանակին հաշվարկման և վճարման, սոցիալական փաթեթից աշխատողների օգտվելու համար հատկացումների տրամադրման, հաշվապահական հաշվառման վարման, բյուջետային հայտերի և ծրագրերի կազմման ու ֆինանսավորման, բյուջետային միջոցների հոդվածային վերաբաշխման, գանձապետական բաժանմունքներում ու բանկերում հաշվարկային հաշիվների բացման, դրանցով իրականացվող գործառույթների հաշվառման և կատարման, գնման հայտերի կազմման, ներկայացման, ինչպես նաև դրանց կատարման, գույքի հաշվառման, օտարման, Աշխատակազմի և համակարգի ՊՈԱԿ-ների ֆինանսահաշվապահական գործունեության վերաբերյալ տեղեկատվության ու մոնիտորինգի հաշվետվությունների ընդունման, ամփոփման և այլ պետական մարմիններ ներկայացնելու աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, 
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Մրցույթը կկայանա 15.07.2016թ.՝ ժամը 10.00-ին, Միգրացիոն պետական ծառայության շենքում (ք. Երևան, Հր. Քոչարի 4):

 

Ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 11/1-3.3-5)


Իրականացնում է Ծառայություն մուտք գործող և Ծառայությունից ելնող թղթակցության ձևակերպման աշխատանքները, Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրման, պատճենահանման և դրանց առաքման աշխատանքները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերի ժամանակավոր օգտագործման տրամադրումը: Մասնակցում է  Ծառայության ընդունարանում կազմակերպվող փախստականների և քաղաքացիների ընդունելության աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, 
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Մրցույթը կկայանա 19.07.2016թ.՝ ժամը 10.00-ին, Միգրացիոն պետական ծառայության շենքում (ք. Երևան, Հր. Քոչարի 4):

Դիմող ՀՀ քաղաքացիները Միգրացիոն պետական ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ, 
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 15.06.2016թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ (ք. Երևան, Հր. Քոչարի 4,հեռ. (060) 27-50-13):