ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) հայտարարում է՝ Աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

2018-02-14

1.  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիրը՝ 11/1-4.2-4)

 

   Մասնակցում է Բաժին մուտքագրված ՌԴ արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացին, միգրացիոն վիճակագրական ցուցանիշների մշակման աշխատանքներին, իրականացնում է միգրացիայի և ապաստանի ոլորտի էլեկտրոնային գրադարանի և արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների կատարման ծախսերի վերաբերյալ միգրանտներին իրազեկող տեղեկատվական պորտալի թարմացումները:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն.
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ՙ2)՚ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • ռուսերենին (ազատ), անգլերենին (կարդում և կարող է բացատրվել), կամ ֆրանսերենին (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

2. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիրը՝ 11/1-4.2-1)

 

          Մասնակցում է Բաժին ապաստան հայցողների  մուտքագրված դիմումների, ինչպես նաև տարբեր նախարարություններից և պետական այլ մարմիններից ստացված գրությունների գրանցման մատյանների վարման աշխատանքներին, ապաստան հայցողների  վկայականների հաշվառմանը, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարմանը, ապաստան հայցողների հաշվառման թերթիկների և հարցաթերթիկների լրացման աշխատանքներին:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն.
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ՙ2)՚ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

        

***

  Դիմող ՀՀ քաղաքացիները  Միգրացիոն պետական ծառայություն (ք. Երևան, Կ. Ուլնեցի  31, հեռ. 060 275 013) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները)` բնօրինակի (բնօրինակների) հետ,
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)` բնօրինակի հետ,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
  • անձնագիր և անձնագրի պատճենը:

 

  Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը  10 00-ից մինչև  13 00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

  

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`   2018թ. փետրվարի 21-ը: