ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) հայտարարում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար

2018-04-09

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1.ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի  բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 11/1-3.1-11)

 

                   Իրականացնում է օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց  Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ և ապաստան ստանալու մասին դիմումների քննարկումը, ապաստան հայցողներին Ծառայության «Հատուկ կացարանում» տեղավորելու ուղեգրերի պատրաստման աշխատանքները, անձին փախստականի կարգավիճակ և ապաստան տալու կամ այն մերժելու վերաբերյալ նյութերի պատրաստման աշխատանքները, ապաստան ստանալու մասին դիմումները մերժված անձանց Հայաստանի Հանրապետությունից վտարման առաջարկության մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ուղղված գրությունների նախագծերի պատրաստման աշխատանքները:

 

        Մրցույթը կկայանա 2018թ. մայիսի 17-ին ժամը 1000-ին, ծառայության շենքում (ք.    Երևան, Կ. Ուլնեցի 31):

 

     Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնավազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «2)» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • տիրապետում է ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (կարդում է և կարողանում է բացատրվել)
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

                                                       ***

Դիմող ՀՀ քաղաքացիները Միգրացիոն պետական ծառայություն (ք. Երևան, Կ. Ուլնեցի 31, հեռ. 060 275 013) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը լրացնելիս),
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի (կամ փաստաթղթերի) պատճենը (կամ պատճենները)՝ բնօրինակի (բնօրինակների) հետ,
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)՝ բնօրինակի հետ,
  • արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի  պատճենը՝ բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ  լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
  • անձնագիր և անձնագրի պատճենը:

 

 

     Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10 00 –ից մինչև 13 00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: 

  

       Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018թ. ապրիլի 18 –ը: