ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության Ինտեգրման հարցերի բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

2018-09-03

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Ինտեգրման հարցերի բաժնի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 11/1-3.3-7)

մասնակցում է տեղաշարժված այլ անձանց` հասարակության մեջ ինտեգրման հայեցակարգի մշակման աշխատանքներին. հայեցակարգի իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի կազմման աշխատանքներին. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների (այսուհետ` բռնագաղթած անձանց) հանրակացարաններում սենյակ հատկացնելու գործընթացի հետ կապված աշխատանքներին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագաղթած անձանց տրամադրում է տեղեկանքներ` նրանց փաստաթղթավորման նպատակով. գնահատում է ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց կարիքները և վարում ինտեգրման պլանը.

 

Իրականացնում է  դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն կրթություն,

քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

«Քաղաքացիական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին», «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  հունիսի 11-ի «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության  կանոնադրությունը հաստատելու մասին» N 158-Լ հրամանի և իր լիազորությունների հետ    կապված իրավական    այլ   ակտերի    անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև  տրամաբանելու, տարբեր     իրավիճակներում   կողմնորոշվելու ունակություն,

2008   թվականի նոյեմբերի 14-ի «ԱՊՀ մասնակից       պետությունների աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական            կարգավիճակի       մասին» կոնվենցիայի, 2004 թվականի    հունվարի 3-ի   Եվրոպայի Խորհրդի Եվրոպական     վերանայված   սոցիալական      խարտիայի,   ԱՄԿ 1975 թվականի դեկտեմբերի 9-ի «Միգրացիայի բնագավառում չարաշահումների և աշխատող միգրանտներին հնարավորությունների և վերաբերմունքի հավասարության ապահովման մասին»  N 143 կոնվենցիայի տեղեկատվությանը տիրապետում,

համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

ռուսերենին (ազատ) տիրապետում:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը`  06.09.2018թ.:

Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 129634 ՀՀ դրամ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ.
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

 

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Աշխատանքի վայրը` ք.Երևան, Կ. Ուլնեցու 31

Հեռախոսահամարը` 060 275 013

Էլեկտրոնային փոստի հասցե` migrationservice.sms@mta.gov.am: