ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2018-09-07

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 11/1-3.1-6)

     Իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագրով միգրացիոն ոլորտին վերաբերող դրույթների կատարմանն ուղղված, ինչպես նաև ԵՄ կողմից միգրացիոն ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում տարվող աշխատանքները, Ծառայության պետի մոտ արտասահմանյան պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց այցելությունների հետ կապված արարողակարգային միջոցառումների կազմակերպումը. մասնակցում է օտարերկրյա համապատասխան մարմինների հետ համագործակցության պայմանագրերի կազմման նախապատրաստական աշխատանքներին. մասնակցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած բնակչության հետդարձի ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Իրականացնում է  դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն կրթություն,

քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

«Քաղաքացիական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  հունիսի 11-ի «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության  կանոնադրությունը հաստատելու մասին» N 158-Լ հրամանի և իր լիազորությունների հետ    կապված իրավական    այլ   ակտերի    անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև  տրամաբանելու, տարբեր     իրավիճակներում   կողմնորոշվելու ունակություն,

ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետում,

համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ) տիրապետում:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը`  12.09.2018թ.:

Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 175932 ՀՀ դրամ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ.
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

 

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Աշխատանքի վայրը` ք.Երևան, Կ. Ուլնեցու 31

Հեռախոսահամարը` 060 275 013

Էլեկտրոնային փոստի հասցե` migrationservice.sms@mta.gov.am:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության գլխավոր քարտուղար պարոն Համբարձում Աբրահամյանին

 

…………………................................................................... - ից

                                                               դիմողի  անուն հայրանուն ազգանունը

 

 

...................................................................................................

                               դիմողի  գրանցման հասցեն

 

...................................................................................................

                             դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

     

..................................................................................................

                    անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

           Ծննդյան՝..................................................................................

                                                  օրը, ամիսը, տարին, վայրը

 

ԴԻՄՈՒՄ

         Ծանոթանալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր ………………………… բաժնի ………….. մասնագետի (պաշտոնի ծածկագիր`  ………………….) ժամանակավոր թափուր պաշտոնում:

 

Դիմող`   ..........................            

            (ստորագրություն)              (անուն ազգանուն)       

                                                                       

 

«.........» .................................   2018թ.