ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

2018-09-13

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 (ծածկագիր` 11/1-4.2-3)

 

 

Աշխատանքի նկարագրությունը.

Մասնակցել Ծառայության (այսուհետ` Ծառայություն) պետի մոտ օտարերկրյա պատվիրակությունների և պաշտոնատար անձանց ընդունելության հետ կապված աշխատանքներին, մասնակցել  Ծառայության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների ձևակերպման աշխատանքներին, պատրաստել միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի վերաբերյալ համառոտ տեղեկանքներ, «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային կայքի պարբերաբար լրամշակման համար հավաքագրել նյութեր` անհրաժեշտության դեպքում իրականացնելով դրանց թարգմանությունը և տեղադրումը կայքում:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն կրթություն,

«Քաղաքացիական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  հունիսի 11-ի «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության  կանոնադրությունը հաստատելու մասին» N 158-Լ հրամանի և իր լիազորությունների հետ  կապված իրավական  այլ  ակտերի  անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև  տրամաբանելու, տարբեր իրավիճակներում   կողմնորոշվելու ունակություն,

համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ) տիրապետում:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև նշված ժամանակավոր թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:  

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը`  18.09.2018թ.:

Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 95903 ՀՀ դրամ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների տիրապետումը հավաստող դիպլոմի(ների), վկայական(ների) պատճենները.
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

 

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Աշխատանքի վայրը` ք.Երևան, Կ. Ուլնեցու 31

Հեռախոսահամարը` 060 275 013

Էլեկտրոնային փոստի հասցե` migrationservice.sms@mta.gov.am:

 

 

 

 

 

 

Դիմումի ձև

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության գլխավոր քարտուղար պարոն Համբարձում Աբրահամյանին

 

 ............................................................................................. - ից

                                                               դիմողի  անուն հայրանուն ազգանունը

 

..........................................................................

                                դիմողի  գրանցման հասցեն

 

..........................................................................

  դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

     

..........................................................................

                    անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծննդյան՝........................................................................................

                                            օրը, ամիսը, տարին, վայրը

 

ԴԻՄՈՒՄ

         Ծանոթանալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր ………………………… բաժնի ………………….….. մասնագետի (պաշտոնի ծածկագիր`  ………………….) ժամանակավոր թափուր պաշտոնում:

 

Դիմող`   ..........................            

       (ստորագրություն)              (անուն ազգանուն)       

                                                                       

«.........» .................................   2018թ.