ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը հայտարարում է մրցույթ փորձագետ ներգրավելու համար

2018-12-25

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է մրցույթ փորձագետ ներգրավելու համար: Փորձագետը ներգրավվում է փորձագետի պարտականությունների շրջանակներում Ծառայության պետի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարականների կատարման նպատակով:  

 

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  1 տարի:

Փորձագետի պարտականությունները.

  • ապահովում է Ծառայության ներքին ցանցի անխափան աշխատանքը։ Անհրաժեշտության դեպքում կատարում է համապատասխան կարգավորումներ՝ միացնում նոր պորտեր, փոփոխում պորտերի նշանակությունը (հեռախոսային կապի հաստատում կամ ինտերնետ հասանելիություն ապահովում). 
  • ապահովում է Ծառայության ներքին օգտագործման պանակների սպասարկումը՝ անհրաժեշտության դեպքում նոր պանակների ստեղծում, սերվերային համակարգչի կարգաբերումների իրականացում, նոր օգտատերերի ստեղծում կամ կասեցում.
  • իրականացնում է անհրաժեշտ կարգաբերումներ՝ նոր համակարգիչները Ծառայության ցանցին միացնելու համար. 
  • անհրաժեշտության դեպքում կապ է հաստատում Ծառայության սերվերների տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերության հետ առկա խնդիրների լուծման համար. 
  • ապահովում է խափանված համակարգիչների վերանորոգումը Ծառայության գործընկեր կազմակերպությունում.
  • պատասխանատու է Ծառայության սերվերային հանգույցում տեղադրված սարքավորումների ֆիզիկական անվտանգության համար։

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը – 2019 թվականի հունվարի 11-ը:

 

Աշխատանքի վայրը - ք.Երևան, Կ. Ուլնեցու 31

Հեռախոսահամարը - 060 275 036

Էլեկտրոնային փոստի հասցեն - migrationservice.sms@mta.gov.am

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը .

  • դիմում.
  • ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի որակավորման վկայականի պատճենը.
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման  վկայական.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

 

Ծանուցում. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: