ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ` Ծառայություն) ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին(տեղադրված՝27/03/2019)

2019-01-27

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ` Ծառայություն) ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 

Ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 11/1-3.1-12)

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարում է ապաստանի գործ՝ ուսումնասիրում ապաստան հայցողների դիմումները, նրանց հետ անցկացնում է հարցազրույց, որի վերաբերյալ կազմում է գրավոր արձանագրություն, մշակում ապաստան տրամադրելու հարցի վերաբերյալ որոշման նախագիծ և գործին առնչվող մյուս նյութերի հետ ներկայացնում Բաժնի պետին. իրականացնում է ապաստան հայցողների դիմումների վերաբերյալ ծառայության ընդունած մերժման որոշումների դատական պաշտպանությունը. մասնակցում է փախստականի կարգավիճակի բացառմանն առնչվող՝ օրենքով սահմանված ընթացակարգերի իրականացմանը. իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստանի համակարգի որակի շարունակական բարձրացմանն ուղղված աշխատանքներ. մասնակցում է ապաստանի համակարգի կատարելագործմանն ուղղված նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակմանը, միջազգայնորեն ընդունված պաշտպանության այլ ձևերի կամ խմբերի առնչությամբ հայեցակարգային մոտեցումների մշակմանը. ապաստան հայցողներին տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակություն. իրականացնում է Ծառայության գործառույթների իրավական ապահովման աշխատանքները, նախապատրաստում Ծառայության  առջև դրված խնդիրների  կարգավորման  համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծեր:

Իրականացնում է դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքերի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «Քաղաքական ապաստանի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական տուրքի մասին»,  «Օտարերկրացիների մասին», «Պետական  ոչ առևտրային       կազմակերպությունների մասին»,     «Հայաստանի Հանրապետության   քաղաքացիության մասին», «Վարչարարության հիմունքների  և  վարչական վարույթի մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին»  Հայաստանի Հանրապետության   օրենքների,  Հայաստանի     Հանրապետության   Գերագույն    խորհրդի   1993  թվականի ապրիլի 12-ի «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնևի կոնվենցիային և արձանագրությանը միանալու մասին» ՀՆ-0797-I, 2009 թվականի նոյեմբերի 19-ի «Ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու և կենսապահովման պայմաններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1440-Ն և «Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության ու պահպանման կարգի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1441-Ն, 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն, 2009թվականի նոյեմբերի 26-ի «Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը տալու կարգը և այդ փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու կարգը հաստատելու մասին» N 1367-Ն, 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի , Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ազատազրկման վայրերի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման և այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 1147-Ն, 2017 թվականի մարտի 9-ի «Ապաստանի ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 239-Ն որոշումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  հունիսի 11-ի «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության  կանոնադրությունը հաստատելու մասին» N 158-Լ հրամանի, ինչպես նաև իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն և տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվեու ունակություն,

համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (կարդում է և կարողանում է բացատրվել) տիրապետում:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը` 01.04.2019թ.:

Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 175932 ՀՀ դրամ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ.
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման  վկայական.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

 

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Աշխատանքի վայրը` ք. Երևան, Կ. Ուլնեցու 31

Հեռախոսահամարը` 060 275 013

Էլեկտրոնային փոստի հասցե` migrationservice.sms@mta.gov.am:

 

Դիմումի ձև

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության գլխավոր քարտուղար պարոն Համբարձում Աբրահամյանին

 

 ............................................................................................. - ից

                                                                                             դիմողի  անուն հայրանուն ազգանունը             

 

..........................................................................

                                                                                                         դիմողի  գրանցման հասցեն

 

..........................................................................

                                                                                               դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

     

..........................................................................

                                                                            անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծննդյան՝........................................................................................

                                            օրը, ամիսը, տարին, վայրը

 

ԴԻՄՈՒՄ

         Ծանոթանալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր ………………………… բաժնի ………………….….. մասնագետի (պաշտոնի ծածկագիր`  ………………….) ժամանակավոր թափուր պաշտոնում:

 

Դիմող`   ..........................            

       (ստորագրություն)              (անուն ազգանուն)       

                                                                       

«.........» .................................   20--թ.