ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ` Ծառայություն) ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

2019-03-29

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ` Ծառայություն) ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 

Ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 11/1-3.3-10)

պատրաստում է ապաստան հայցողներին «Հատուկ կացարան»-ում տեղավորելու ուղեգրերը, Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին երրորդ երկրում ապաստան տրամադրելուն օժանդակման առաջարկության մասին Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավարին ուղղված գրությունների նախագծերը, ապաստան ստանալու մասին դիմումները մերժված անձանց Հայաստանի Հանրապետությունից վտարման առաջարկության մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ուղղված գրությունների նախագծերը, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած անձանց սահմանված կարգով կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ուղղված գրությունների նախագծերը, օրենքով սահմանված կարգով և պայմանների պահպանմամբ ապաստան հայցողին է ուղարկում ապաստանի տրամադրման վերաբերյալ վարույթի և ընդունած որոշման մասին պատրաստած բոլոր ծանուցումները.

ապաստանի դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական որոշումների մասին օրենքով սահմանված ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը. փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման կայացումից հետո օրենքով սահմանված կարգով և պայմանների պահպանմամբ ծանուցում է տվյալ անձին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության դիմումի հիման վրա՝ պատրաստում է տեղակացման մասին գրության նախագիծ:

Իրականացնում է դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն կրթություն,

քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

«Քաղաքացիական ծառայության մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993թվականի ապրիլի 12-ի «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնևի կոնվենցիային և արձանագրությանը միանալու մասին» ՀՆ-0797-I, 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ազատազրկման վայրերի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման և այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 1147-Ն, 2017 թվականի մարտի 9-ի «Ապաստանի ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 239-Ն  որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  հունիսի 11-ի «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության  կանոնադրությունը հաստատելու մասին» N 158-Լ հրամանի, ինչպես նաև իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն և տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (կարդում է և կարողանում է բացատրվել) տիրապետում:

 

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը` 03.04.2019թ.:

Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 129634 ՀՀ դրամ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ.
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման  վկայական.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

 

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 09.30-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Աշխատանքի վայրը` ք. Երևան, Կ. Ուլնեցու 31

Հեռախոսահամարը` 060 275 013

Էլեկտրոնային փոստի հասցե` migrationservice.sms@mta.gov.am:

 

                                                                       Դիմումի ձև                                                               

 

                                                                                                     ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության

գլխավոր քարտուղար Հ. Աբրահամյանին

...............................................................................................ից

                 դիմողի անուն հայրանուն ազգանունը

 

....................................................................................................

                          դիմողի գրանցման հասցեն

 

....................................................................................................

                 դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

      ..................................................................................................

      անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված` ......................................................................................

օրը, ամիսը, տարին, վայրը

 

 

 

ԴԻՄՈՒՄ

 

    Ծանոթանալով  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր ................................................

..............................................................բաժնի......................................................................................................

համապատասխան մարմնի և  թափուր պաշտոնի (պաշտոնների) լրիվ անվանումը (անվանումները)

մասնագետի (պաշտոնի ծածկագիր՝                        ) ժամանակավոր թափուր պաշտոնում:

պաշտոնի ծածկագիրը (ծածկագրերը)

 

 

 

Հայտնում եմ, որ՝

1.  ........................ համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ¬

                   ունեմ, չունեմ

ունակություն:

Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն).

.............................................................................................................................................................

.............................................................................................................................................................   

 

 

2. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին. 

ա) ................................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

բ) .................................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

գ) .................................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

 

3. Հայերենին ......................................................:

                                               տիրապետում եմ, չեմ տիրապետում

 

4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ..........................................:

                                                                                                                                                                     ճանաչվել եմ, չեմ ճանաչվել

5. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ........................................:

                                                                                                                                                                        ունեմ, չունեմ

6. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված

հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ........................................: 

                                                                                                                                                                      տառապում եմ, չեմ տառապում

 

 

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

1. անձնագրի պատճենը՝  .................................................................................... էջ.

2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)՝ ....................................... էջ.

3. աշխատանքային գրքույկի պատճենը՝ ........................................................... էջ.

4. զինվորական գրքույկի պատճենը՝ ................................................................. էջ.                                                        5. Սոցքարտը և պատճենը՝     …...................................................................էջ.

 

................................................................................................................................

................................................................................................................................

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 

Դիմող`  ..........................                                         « ......... » .................................   201..... թ.

                                 ստորագրություն