ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացումը Հայաստանի համար» թեմայով սեմինար Երևանում

2012-11-13

Ս/թ նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացումը Հայաստանի համար» թեմայով սեմինար, որը նպատակ ուներ լրագրողների և քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ: Սեմինարի ընթացքում խոսվեց նաև ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ու ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրերի անմիջական կապի և արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կիրառման գործում ԵՄ շենգենյան հյուպատոսությունների դերի մասին: Ռեադմիսիոն համաձայնագրերի կապի և կիրառման թեմայով ելույթ ունեցավ նաև ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ համաձայնագրով նախատեսվում է անձանց որոշակի խմբերի համար ճանապարհորդության նպատակը հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերի պարզեցում/կրճատում և անհատույց մուտքի տրամադրում, մուտքի արտոնագրերի վճարի նվազեցում մինչև 35 եվրո բոլոր քաղաքացիների համար, բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջող ժամկետների կրճատում և այլն: ԵՄ այնպիսի անդամ-պետություններ, ինչպիսիք են Դանիան, Միացյալ Թագավորությունը և Իռլանդիան չեն կիրառելու մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացում Հայաստանի նկատմամբ:
 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_m61mg166auh6a72vb0g3d68f71, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0