ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն հարցերով սեմինար Շիրակի մարզում

2012-12-25

Ս/թ դեկտեմբերի 25-ին Միգրացիոն  պետական  ծառայությունը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի  հետ համատեղ Եվրամիության օժանդակությամբ իրականացվող  «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» և Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագրերի շրջանակներում անցկացրեց միգրացիոն հարցերով հերթական սեմինարը Գյումրի քաղաքում:

Սեմինարի նպատակն  էր աշխատանքային միգրացիայի ոլորտում լիազորություններ ու գործունեություն իրականացնող պետական, հասարակական և մասնավոր կազակերպություններին  իրազեկել միգրացիայի ոլորտում ՀՀ կողմից վարվող քաղաքականության առանաձնահատկություններին, նոր զարգացումներին,  ԵՄ հետ  ՀՀ  հարաբերությունների  շրջանակներում  ձևավորված  նոր իրողությունների ու համագործակցության մարտահրավերներին, անկանոն  միգրացիայի դեմ տարվող պայքարի, ՀՀ-ից միգրացիայի՝ այդ թվում աշխատանքային միգրացիայի, կանոնակարգման և կարգավորման խնդիրներին:

 Նմանատիպ իրազեկման հանդիպումներ և սեմինար-քննարկումներ արդեն կազմակերպվել են Հայաստանի յոթ մարզերում:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_ajpdp0ah8m6al3ej8kls9cdl24, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0