ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատաժողով Թբիլիսիում

2013-03-18

Ս/թ մարտի 13-15-ը «Վրաստանի և Հայաստանի  Հանրապետության սահմանին գտնվող «Բավրա» և «Նինոծմինդա» պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» /ԲՆՍՀԿ/ ծրագրի շրջանակներում Թբիլիսի քաղաքում կայացավ երկկողմ աշխատաժողով, որին մասնակցում էին Հայաստանի «Բավրա» և Վրաստանի «Նինոծմինդա» սահմանային ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև երկու  երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հայաստանի ներկայացուցիչը ՀՀ ՏԿՆ  ՄՊԾ աշխատակազմի  ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Պետրոսյանն էր:

 Աշխատաժողովի ժամանակ քննարկվեց փախստականների և ապաստանի մասին օրենսդրությունը, խոսվեց սահմանակետում փախստականների և ապաստան հայցողների հետ տարվող աշխատանքի, ապաստան հայցելու ընթացակարգի կիրառման և պարտադիր ռեպատրիացիայից հրաժարվելու սկզբունքի մասին, ներկայացվեց միջազգային պրակտիկան, ապաստանի տրամադրման ընթացակարգում սահմանապահ ծառայության դերը, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) մանդատը և դերը Վրաստանում և Հայաստանում:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_5ri3ra04udaeipphj0t2lhvm00, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0