ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ կոլեգիայի նիստ

2013-03-29

     Ս/թ մարտի 29-ին կայացավ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկություններ ներկայացրեց "ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության 2012-2016թթ. գործողությունների ծրագրով" նախատեսված միջոցառումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ծրագրից բխող օրենսդրական ակտերի մշակման մասին:

 Գործողությունների ծրագրում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են միգրացիայի ոլորտում վիճակագրական ցուցանիշների և իրավիճակի գնահատման համակարգերի ներդրման ապահովմանը: Նշվեց, որ համակարգերի ներդրումը կիրականացվի` հիմք ընդունելով ԵՄ երկրներում ընդունված մոտեցումները:

 Անդրադառնալով օրենսդրական նախագծերին` Գ. Եգանյանը նշեց, որ դրանցից երկուսով փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում ՀՀ քրեական օրենսգրքում: Առաջին նախագիծն ուղղված է ՀՀ քրեական օրենսգրքի և "Փախստականների և ապաստանի մասին" ՀՀ օրենքի միջև առկա անհամապատասխանության վերացմանը, իսկ երկրորդով օրենսգրքում ներմուծվում է «Անօրինական միգրացիայի կազմակերպում» նոր եզրույթը: Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" և "Քրեական դատավարության մասին" օրենսգրքերում:
 Կոլեգիան ներկայացված տեղեկատվություններն ի գիտություն ընդունեց:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_2reovsdg018caq7prehd6oeee4, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0