ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բուդապեշտյան գործընթացի 5-րդ նախարարական կոնֆերանսը Ստամբուլում

2013-04-22

     Ս/թ ապրիլի 19-ին Ստամբուլում կայացավ Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում 5-րդ նախարարական կոնֆերանսը, որին մասնակցում էին 45 երկրների` միգրացիոն խնդիրներով զբաղվող մարմինների, և միջազգային 10 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը (պատվիրակության ղեկավար) և ծառայության արտաքին կապերի բաժնի 1-ին կարգի մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Կոնֆերանսի քննարկման առարկան էր գործընկերությունը միգրացիայի ոլորտում Մետաքսե ճանապարհի տարածաշրջանում: Մասնակիցները փաստեցին միգրացիայի ծագման, տարանցիկ և նպատակակետ հանդիսացող երկրների միջև համագործակցության կարևորությունը. ըստ այդմ որոշվեց համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անկանոն միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարը, օրինական միգրացիային աջակցությունը, միջազգային պաշտպանությունը և միգրանտների ինտեգրացիան, միգրացիան և զարգացումը: Հանդիպման ավարտին ընդունվեց նախարարական հռչակագիր:

 Կոնֆերանսի շրջանակներում մոլդովական կողմի առաջարկով տեղի ունեցավ մոլդովական և հայկական պատվիրակությունների հանդիպում: Քննարկվեցին միգրացիոն խնդիրների  հետ կապված երկկողմ  հետաքրքրություն  ներկայացնող հարցեր: Մասնավորապես, մոլդովական  պատվիրակության  ղեկավար Մոլդովայի ներքին գործերի նախարարի տեղակալ պրն. Դ. Ուրսաչին առաջարկեց քննարկել Հայաստանի և Մոլդովայի միջև ռեադմիսիոն համաձայնագրի կնքման հարցը: Հայկական պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց ռեդմիսիոն համաձայնագրերի կնքման հարցում Հայաստանի իշխանությունների պատրաստակամության վերաբերայլ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Սիրիայի փախստականների խնդրին:  

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_438htul6odo3bias16sg5846q2, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0