ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համագործակցությունը Հոլանդիայի հետ շարունակվում է

2011-06-23

Ս/թ հունիսի 22-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ներքին գործերի նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայության տնօրենների խորհրդի խորհրդական Յուրի Շուտեի և  Նիդերլանդների Թագավորության արդարադատության նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայության ծրագրի ղեկավար Ռուբեն Լաուրջսենսի հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նիդերլանդներից Հայաստան վերադարձած քաղաքացիների վերաինտեգրման ծրագրի» արդյունքները: Հոլանդական կողմը կողմը գոհունակություն հայտնեց ծրագրի ընթացքի մասին:   
Քննարկվեցին դրա շարունակության, ինչպես նաև ԵՄ-ի հետ Հայաստանի կողմից առաջիկայում ստորագրվելիք «Շարժունակություն և գործընկերություն ծրագրի շրջանակներում» համագործակցելու հետ կապված հարցեր:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_fa0pn9k4i45p58p4kgnhtvqak4, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0