ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

2013-09-06

    

 Ս/թ սեպտեմբերի 6-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության և Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի ներկայացուցչության միջև, որի նպատակն է ընդլայնել կողմերի միջև համագործակցությունը` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու համար:

 Հուշագրով կողմերը ցանկություն հայտնեցին զարգացնել և կազմակերպել իրենց համագործակցությունը վերադարձի և վերաինտեգրման ոլորտի ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցերի շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Միգրացիոն պետական ծառայության շենքի տարածքում ստեղծել վերաինտեգրման ուղղորդման կենտրոն:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_jalaafrif4capu0pb2de6dse76, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0