ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապաստանի հարցերով սեմինար Երևանում

2013-10-03

    

 Ս/թ հոկտեմբերի 2-ին «Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ սեմինար փախստականի կարգավիճակի սահմանման ընթացակարգերի վերաբերյալ: Սեմինարը կազմակերպվել էր ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչություն կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում:

 Սեմինարին բացման խոսքով հանդես եկան ՄՊԾ պետի տեղակալ տկն. Իրինա Դավթյանը և ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պրն. Քրիստոֆ Բիերվիրթը: Սեմինարի ընթացքում ՄՊԾ ապաստանի հարցերի բաժնի, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և սահմանապահ զորքերի աշխատակիցները համալրեցին իրենց գիտելիքները և հմտությունները կանադացի փորձագետի կողմից ներկայացված միջազգային լավագույն փորձի վերաբերյալ տեղեկություններով ապաստան հայցողների հետ հարցազրույցի նախապատրաստման և անցկացման ոլորտում: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_1varu4jighrqsc9abd3csm1g71, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0