ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵՄ ապաստանի օրենսդրության վերաբերյալ համաժողով Գերմանիայում

2013-10-30

Ս/թ հոկտեմբերի 28-29-ին Գերմանիայի Տրիեր քաղաքում տեղի ունեցավ ԵՄ ապաստանի օրենսդրության վերաբերյալ 2013 թվականի տարեկան համաժողովը: Համաժողովին մասնակցում էին Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ 20 պետություններից 50 ներկայացուցիչներ: ԱՊՀ երկրներից միակ մասնակիցը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանն էր:

 Համաժողովի ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին տեղեկություններ ԵՄ ապաստանի համակարգի բարեփոխումների, ԵՄ ապաստանի նոր օրենսդրության կիրարկման, Եվրոպական դատարանում ապաստանի գործերի քննարկման առանձնահատկությունների վերաբերյալ:

 Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական իրավունքի ակադեմիայի կողմից:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_6obe1ua6ahk6ga2qeb695fr4b1, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0