ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փորձի փոխանակման այց Հաագա

2013-11-19

 Ս/թ նոյեմբերի 11-ից նոյեմբերի 15-ը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության կողմից կազմակերպել էր փորձի փոխանակման այց Հաագա (Նիդերլանդների Թագավորություն)` միգրացիոն տվյալների կառավարման ոլորտում առաջատար փորձին ծանոթության նպատակով: Այցելության ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ  ունեցան Նիդերլանդների միգրացիոն հարցերով զբաղվող պետական, միջազգային և գիտական կազմակերպությունների  հետ:

 Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության,  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ արդարադատության նախարարության, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության ներկայացուցիչներ: Միգրացիոն պետական ծառայությունը ներկայացնում  էր ծառայության  աշխատակազմի  ղեկավար  Համբարձում Աբրահամյանը:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_al7fn8duumedv62jg4mkj57ev2, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0