ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՅՍ ՄԱՍԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՄԱՆԱԼ ՌԴ ՄԵԿՆՈՂՆԵՐԻՆ

2013-12-02

Վերջին շրջանում հաճախակի են դեպքերը, երբ Ռուսաստանի Դաշնություն մեկնող ՀՀ քաղաքացիները հետ են վերադարձվում ՌԴ սահմանակետերից` պատճառաբանությամբ, որ նրանց մուտքը ՌԴ արգելված է:

Ռուսաստանի օրենսդրության համաձայն` այդ երկիր մուտքի արգելք ունեցող անձանց ցանկում ներառվում են ոչ միայն ՌԴ միգրացիոն օրենսդրությունը (ՌԴ մուտք գործելուց հետո 7-օրյա ժամկետում հաշվառվելու, 90 օրից ավելի ՌԴ տարածքում բնակվելու դեպքում կացության կարգավիճակ ձեռք բերելու և այլն) խախտած, այլև ՌԴ վարչական օրենսգիրքը (ճանապարհային երթևեկության կանոնները կամ հասարակական կարգը երկու և ավելի անգամ) խախտած օտարերկրյա քաղաքացիները:

 Բառացիորեն  մի  քանի  օր  առաջ ՌԴ դաշնային  միգրացիոն ծառայությունում  ստեղծվել  է տեղեկատվական ռեսուրս, որը տեղակայված է http://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000 հասցեում, ուր  այցելելով օտարերկրյա քաղաքացիները կարող են պարզել` արդյոք իրենց մուտքը ՌԴ տարածք արգելված է, թե ոչ:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_haf6jl9qalt8jkej4t5t418em6, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0