ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռումինիայի դեսպանի այցը ՄՊԾ

2014-02-04

    

Ս.թ փետրվարի 4-ին Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն  ընդունեց Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին: Հանդիպման ընթացքում ՄՊԾ ղեկավարը ներկայացրեց Ծառայության գործառույթներն ու խնդիրները, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միգրացիայի ոլորտում ԵՄ հետ հարաբերություններին: Երկուստեք գոհունակությամբ նշվեց համագործակցության այն բարձր մակարդակը, որ հաստատվել է Ռումինայի Ներքին գործերի նախարարության իմիգրացիոն գրասենյակի հետ: Ռումին գործընկերների հետ համատեղ մշակվել և անցյալ տարի հաստատվել են ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի տրամադրման գործընթացում կիրառվող 6 տարբեր գործողությունների վերաբերյալ ստանդարտ ընթացակարգեր (SOP’s) (ապաստանի դիմումի ընդունման ընթացակարգ, հատուկ կացարանում տեղավորման ընթացակարգ և այլն), ինչը նաև ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրում որպես գերակա խնդիր: Այս տարի այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են և մշակվելու են ապաստանի տրամադրման գործընթացում կիրառվող 8 ստանդարտ ընթացակարգեր (SOP’s):

Բացի այդ ԵՄ Արևելյան գործընկերության ապաստանի և միգրացիայի պանելի շրջանակում Ռումինայում տեղի ունեցած ապաստանի հարցերով աշխատաժողովում ՄՊԾ հանդես է եկել որպես համակազմակերպիչ:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_4kaieph792mcpou490rsa79vi2, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0