ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փաստաթղթերի պաշտպանության վերաբերյալ դասընթաց

2014-02-19

    

   Ս/թ փետրվարի 18-19-ը Աղվերանում «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» հռչակագրի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության Արդարադատության նախարարության իմիգրացիայի և նատուրալիզացիայի ազգային ծառայության մասնագետները անցկացնում են ուսուցողական դասընթաց փաստաթղթերի պաշտպանվածության հարցերով` իրենց ունեցած փորձը Հայաստանի պատկան մարմինների աշխատակիցներին հաղորդելու նպատակով: Ուսուցումն իրականացնում են այդ Ծառայության փաստաթղթերի բյուրոյի մեծ փորձառություն ունեցող 3 մասնագետներ պրն. Մարկ Թուին, տկն. Անջել Թրամելեն և պրն. Իվո Կերստենը:

   Դասընթացին մասնակցում են ՀՀ ոստիկանության հինգ, սահմանային ծառայության քսան և Միգրացիոն պետական ծառայության աշխատակիցները: Երկու օրվա ինտենսիվ պարապմունքների ընթացքում քննարկվում են պաշտպանվածություն ունեցող փաստաթղթերը և դրանց բնութագրերը, խնդրահարույց փաստաթղթերը, ճամփորդական փաստաթղթերի նոր սերնդի` էլ-փաստաթղթերի և տվյալների սինթեթիկ էջ պարունակող անձնագրերը, և մի շարք այլ կարևորություն ունեցող թեմաներ:

   Սույն կարևոր միջոցառումը, որն ապագայում կունենա շարունակություն, հնարավոր եղավ իրագործել Նիդերլանդների Թագավորության Արդարադատության նախարարության իմիգրացիայի և նատուրալիզացիայի ազգային ծառայության և Միգրացիոն պետական ծառայության միջև հաստատված արդյունավետ համագործակցության շնորհիվ:

 

 

 

 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_n4l6op242od5krr3g6jui0oqt3, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0