ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռումինիացի գործընկերների շնորհավորական նամակը

2014-05-20

Ռումինիայի ներքին գործերի նախարարության ապաստանի և ինտեգրացիայի գրասենյակի փորձագետ Էլեոդոր Պիրվուի շնորհավորական նամակը ուղղված Միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանին՝ կապված ս.թ. մայիսի 27-ին Եվրոպական Հանձնաժողովի կողմից հրապարակած Եվրոպական Հարևանության Քաղաքականության շրջանակներում 2013 թվականի ընթացքում Հայաստանի ՙԱռաջընթացի զեկույցը՚[1], որտեղ նշված է ՄՊԾ-ի կողմից գրանցված դրական առաջընթացը:  

Մասնավորապես զեկույցում նշվում է, որ 2013թ.-ի վերջին ՄՊԾ-ն Ռումինայի իր գործընկերների աջակցությամբ մշակել է ՀՀ ՙՓախստականների և ապաստանի մասին՚ օրենքում փոփոխություններ, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի տրամադրման գործընթացում կիրառվող տարբեր գործողությունների վերաբերյալ ստանդարտ ընթացակարգեր (ապաստանի դիմումի ընդունման  ընթացակարգ, հատուկ կացարանում տեղավորման ընթացակարգ և այլն): 

Հատկանշական է, որ ԵՄ ԹԱՅԵՔՍ գործիքի շրջանակներում հայ-ռումինական համագործակցությունը ժամանակակից միգրացիայի կառավարման և ապաստանի տրամադրման ոլորտում ԵՄ լավագույն փորձի փոխանակման և կիրարկման վառ օրինակ է տարածաշրջանում, ինչն անշուշտ, իրականացվել է և՛ ՄՊԾ աշխատակիցների, և՛ ռումինացի գործընկերների փորձառության, նվիրվածության և ջանքերի շնորհիվ:

Ելնելով արձանագրված հաջողություններից, նախատեսվում է շարունակել և խորացնել համագործակցությունը ռումինացի գործընկերների հետ՝ ստեղծելով գործողությունների նոր ծրագիր, որն էլ հնարավորություն կընձեռնի միգրացիայի և ապաստանի ոլորտի հետագա բարեփոխման:



 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_vj8o0qrkg197p8mho7v40dq1d2, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0