ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փաստաթղթերի պաշտպանության վերաբերյալ 2-րդ դասընթացը

2014-06-06

Ս/թ հունիսի 2-4-ը Աղվերանում «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» հռչակագրի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության Արդարադատության նախարարության իմիգրացիայի և նատուրալիզացիայի ազգային ծառայության մասնագետները անցկացրեցին փաստաթղթերի պաշտպանվածության վերաբերյալ 2-րդ ուսուցողական դասընթացը: Ուսուցումն իրականացրել են այդ Ծառայության փաստաթղթերի բյուրոյի մեծ փորձառություն ունեցող 3 մասնագետներ պրն. Մարկ Թուին, տկն. Անջել Թրամելեն և պրն. Իվո Կերստենը:

Դասընթացին մասնակցում են ՀՀ ոստիկանության հինգ, սահմանային ծառայության քսան և Միգրացիոն պետական ծառայության աշխատակիցները: Երկու օրվա ինտենսիվ պարապմունքների ընթացքում քննարկվել են պաշտպանվածություն ունեցող փաստաթղթերը, դրանց բնութագրերը, խնդրահարույց/կեղծ փաստաթղթերը, ճամփորդական փաստաթղթերի նոր սերնդի` էլ-փաստաթղթերի և տվյալների սինթեթիկ էջ պարունակող անձնագրերը, և մի շարք այլ կարևորություն ունեցող թեմաներ: 

Այս կարևոր միջոցառումն, որն արդեն 2-րդ անգամ էր կազմակերպվում այս տարվա ընթացքում, հնարավոր եղավ իրագործել Նիդերլանդների Թագավորության Արդարադատության նախարարության իմիգրացիայի և նատուրալիզացիայի ազգային ծառայության և Միգրացիոն պետական ծառայության միջև հաստատված արդյունավետ համագործակցության շնորհիվ: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_3689pmgqmrfbhdr39krn3uud86, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0