ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պրագյան գործընթացի շրջանակներում եզրափակիչ հանդիպում

2014-07-09

    

Ս/թ հուլիսի 8-9-ը Վարշավայում տեղի ունեցավ Լեհաստանի և Ռումինիայի ներքին գործերի նախարարությունների, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն (ICMDP)–ի կողմից կազմակերպված “Պրահյան Գործընթացի” թիրախային նախաձեռնության շրջանակներում իրականացվող անօրինական միգրացիային վերաբերող եզրափակիչ հանդիպումը:

 Նպատակն էր քննարկել ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերի կիրարկումն ու արդյունավետությունը, անօրինական միգրանտների նույնականացումը, նույնականացման համար օգտագործվող մեխանիզմներն ու ներգրավված կառույցների գործունեությունը:  

Ելույթներով հանդես եկան Լեհաստանի և Ռումինիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցները, որոնք ներկայացրեցին “Պրահյան Գործընթացի” շրջանակներում կազմված ուսումնական ձեռնարկը, և 2014-2015թթ. ակնկալվող “Թիրախային Նախաձեռնություն հինգ” ծրագիրը: ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունից հանդիպմանը մասնակցում էր արտաքին կապերի գլխավոր մասնագետ Մ. Անաստասյանը: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_7410uf2pgqsotqvfr1uiqinmk4, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0