ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կլոր սեղան-քննարկում

2014-08-29

    

   Սույն թվականի օգոստոսի 29-ին ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կլոր սեղան-քննարկում: Նպատակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մշակված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումն էր ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներին:

   Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, որոնք կարևորեցին օրենքի նախագծի ընդունումը: ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը և ՄԱԿ ՓԳՀ-ի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերը ներկայացրեցին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, օրենքի նախագծի մշակման աղբյուրները, օրենքում կատարվելիք հիմնական փոփոխությունները և լրացումները, միջազգային իրավական հիմքերը, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների հնչեցրած հարցերին:

   Օրենքի նախագիծը սույն թվականի օգոստոսի 8-ին ներկայացվել է շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը: Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի` օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի նոյեմբերի 2-րդ տասնօրյակին: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_kovlisoql9s50sjui4mq411un4, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0