ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայկական պատվիրակության այցը Ստոկհոլմ

2014-09-25

    

2014 թ. սեպտեմբերի  18-23-ը  ԵԱՀԿ երևանյան  գրասենյակի  և   <Մարդը  կարիքի մեջ>  չեխական կազմակերպության  կողմից  համատեղ  կազմակերպվել էր այցելության  Ստոկհոլմ,  Շվեդիա,  որի  նպատակն էր  ծանոթանալ  միգրանտների  ինտեգրման   և  վերադարձողների  վերաինտեգրման  ոլորտում  Շվեդիայի  ունեցած  փորձին:

 Հայկական պատվիրակության կազմում  ընդգրկված էին  ներկայացուցիչներ  ՀՀ արտաքին գործերի, տարածքային  կառավարման նախարարություններից, աշխատանքի  և  սոցիալական  հարցերի  նախարարության  զբաղվածության  պետական ծառայությունից  և ՀՀ ոստիկանության  անձնագրերի  և վիզաների  վարչությունից: ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը  ներկայացնում  էր  ծառայության  պետի տեղակալ Իրինա Դավթյանը: 

   Այցելության ընթացքում  հայկական պատվիրակության  անդամները հնարավորություն ունեցան  ծանոթանալու  միգրանտների  ինտեգրման Շվեդիայում  գործող  համակարգին ինչպես  նաև   վերադարձողների  վերաինտեգրման ուղղությամբ  գործող  ծրագրերին: Ընդ  որում   երկու  խնդրի  վերաբերյալ  էլ    ներկայացվեց  ինչպես  պետական  մարմինների  այնպես  էլ հասարակական  կազմակերպությունների  կողմից  ծավալվող գործունեությունը:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_00sdd9cbipg4avodqnhaostft1, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0