ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի դեսպանի այցը ՄՊԾ

2014-10-08

 Ս.թ հոկտեմբերի 7-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Քեթրին Ջեյն Լիչը և դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես Հայաստանի միգրացիոն իրավիճակը, ՌԴ միգրացիոն քաղաքականությունը և ՀՀ-ԵՄ միգրացիոն համագործակցությունը:

 ՄՊԾ ղեկավար Գ. Եգանյանը ներկայացրեց ՀՀ միգրացիոն հոսքերի վիճակագրությունը և դրանց հիմնական նպատակակետ երկրները, անդրադարձավ վերջին շրջանում ՌԴ-ի կողմից միգրացիոն քաղաքականության փոփոխություններին, դրանց ազդեցության Հայաստանից միգրացիոն հոսքերի վրա, ինչպես նաև ծագած խնդիրների լուծմանն ուղղված քայլերին: Պարոն Եգանյանի կողմից նշվեցին նաև ԵՄ-ի հետ միգրացիոն ոլորտում համագործակցության կարևոր փաստաթղթերը` <<Շարժունակության շուրջ գործընկերության>> Հռչակագիրը, <<Վիզաների դյուրացման և ռեադմիսիոն համաձայանգրերը>> և ԵՄ ծրագրերը: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_1he5hf2elibp0qlvdae8pa1jn0, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0