ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄՊԾ-ի կայքէջը 34 կայքէջերի շրջանում ճանաչվել է 2-րդը

2014-12-17

 Ս/թ ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ), Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի աջակցությամբ, իրականացրեց հերթական ծրագիրը, որը նախատեսում էր Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ՝ նրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու համար: Ընդհանուր առմամբ, մոնիտորինգի են ենթարկվել 44 պետական մարմինների պաշտոնական կայքեր: Չորս փուլից բաղկացած ուսումնասիրության վերջնական արդյունքներով ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 34 կայքերից ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 96,44% թափանցիկությամբ: Այսպես, լավագույն հնգյակն ունի հետևյալ դասավորությունը՝

  1.      ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ 99,36%
  2.      ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն՝ 96,44%  
  3.      ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ 91,66%  
  4.      ՀՀ առողջապահության նախարարություն՝ 89,33%
  5.      ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 82,83%

 Ինչպես նշվում է ԽԱՊԿ զեկույցում, առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած երկու պետական կառույցների ներկայացուցիչներն էլ համագործակցության փուլում ակտիվորեն խորհրդակցել են փորձագետների հետ և հասել համարյա բացարձակ արդյունքի, ինչը նշանակում է, որ այս կայքերում տեղադրված են այդ պետական մարմիններին վերաբերող համարյա բոլոր հանրային նշանակության տեղեկությունները, որոնք կարող են հետաքրքրել երկրի քաղաքացիներին: Իշխանության այս երկու մարմինների միջև սուր մրցակցության մասին է վկայում և այն, որ մոնիտորինգային խմբի հետ համագործակցության փուլում ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը հասավ իր կայքի ավելի մեծ առաջընթացի (համարյա 16%), քան տարածքային կառավարման նախարարությունը (մոտ 10%): Սակայն դա բավարար չեղավ՝ շրջանցելու համար առաջատարին, որն արդեն հետազոտության նախնական փուլի արդյունքներով նկատելի առավելությամբ առաջին տեղում էր:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_mubbela4nqgd8vagft1onbuv16, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0