ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փախստականների զանգվածային ներհոսքի հարցերին նվիրված նիստ Մոսկվայում

2014-12-19

    

 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդին առընթեր գործող ապաստան հայցող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքների մշտական աշխատանքային խմբի հերթական նիստը:

 Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, աշխա-տանքային խմբի մյուս անդամները` Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարի տեղակալը, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարության խորհրդի 2 ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Բելառուսի գրասենյակի ներկայացուցիչը, ՄԱԿ ՓԳՀ-ի Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության գրասենյակների 1-ական աշխատակիցներ:

 Նիստը նվիրված էր փախստականների հնարավոր զանգվածային ներհոսքի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների միջև համագործակցության հարցերին: Աշխատանքային խմբի անդամները ներկայացրեցին վիճակագրական տվյալներ իրենց երկրներում ապաստան հայցողների վերաբերյալ, զանգվածային ներհոսքի վերաբերյալ օրենսդրական կանոնակարգումները, հիմնական խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները: Առաջիկայում ՀԱՊԿ քարտուղարության կողմից կմշակվի զանգվածային ներհոսքի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների միջև համագործակ-ցության, փոխօգնության հարցերը կարգավորող համապատասխան փաստաթղթի նախագիծ:

 Օրակարգի համաձայն աշխատանքային խմբի անդամները ներկայացրեցին իրենց երկրներում 2014 թվականին ապաստանի տրամադրման ոլորտի զարգացումները, ամփոփվեց աշխատանքային խմբի 2014 թվականի գործունեության արդյունքները և մշակվեց աշխանքային խմբի 2015 թվականի աշխատանքային պլանի նախագիծը:

 Աշխատանքային խմբի հերթական նիստը նպաստեց ՀԱՊԿ անդամ երկրների ապաստանի հարցերով զբաղվող լիազոր պետական մարմինների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ընձեռեց ապաստանի տրամադրման բնագավառում առաջիկայում իրականացվելիք համատեղ աշխատանք-ների պլանավորման հնարավորություն:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_s53c250ocjr3jd5ej60nk96jf2, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0