ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քննարկումներ Շվեդիայում ՀՀ - ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման շուրջ

2015-03-25

Հայաստանի Հանրապետության  կառավարության և Եվրոպական Միության  միջև 2013թ. ապրիլի 19-ին կնքված  առանց  թույլտվության բնակվող  անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին   Համաձայնագրի կիրակման  ընթացքում  ծագող գործնական խնդիրները  քննարկելու  և դրանց  վերաբերյալ լուծումներ  գտնելու նպատակով  ս/թ. մարտի  14 -20-ը  հայկական պատվիրակություն  էր  այցելել   Շվեդիա:  Պատվիրակության կազմում   ընդգրկվել  էին  ՀՀ  արտաքին գործերի  նախարության  և  ՀՀ  ՏԿ ԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության  ներկայացուցիչները:

Շվեդիայի  միգրացիոն գործակալության  և ոստիկանության  ներկայացուցիչների   հետ  կայացած  հանդիպումների  ընթացքում  քննարկվել  է     Համաձայնագրի  կիրակմանն  ուղղված  Արձանագրության  ստորագրման հարցը, անդրադարձ  է եղել  նաև    ռեադմիսիոն հայցերի  ներկայացման,  դրանց կցվող  փաստաթղթերի, պատասխանների  ստացման  հետ կապված   մի շարք  գործնական հարցերի: Այցի ընթացքում   վարվել  են նաև հարցազրույցներ   համաձայնագրի  շրջանակներում  վերադարձի  ենթակա անձանց    նույնականցման  նպատակով:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_q4clij58oaahesvhdo7474sof1, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0