ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պրահյան գործընթացի ազգային կոորդինատորների 3-րդ հանդիպումը

2015-06-01

    

 2015թ. մայիսի 28-29-ը Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում տեղի ունեցավ Պրահյան գործընթացի ազգային կոորդինատորների 3-րդ հանդիպումը, որը նվիրված էր Միգրացիայի և զարգացման խնդիրների քննարկմանը: Հանդիպմանը ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայությունից մասնակցում էր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ Վարդան Մաթևոսյանը:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին գլոբալ և ռեգիոնալ մակարդակներում միգրացիայի և զարգացման քաղաքականության հիմնախնդիրները, դրանց զարգացման միտումները, միգրացիայի սոցիալական հետևանքները: Մասնակիցների կողմից ներկայացվեցին սփյուռքի հետ աշխատանքի և դրամային փոխանցումների ոլորտներում կիրառվող փորձը և միգրացիայի և զարգացման ոլորտում վարվող  քաղաքականության առաջնայնությունները: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_v07lnjd5bheipneljqidpt9eb5, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0