ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԻՐՊԱԼ ՑԱՆՑԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

2015-07-02

 2015թ.-ի հունիսի 29-30-ը Ղազախստանաի Ալմա-Աթա  քաղաքում կայացավ  ՄԻՐՊԱԼ ցանցի  եզրափակիչ  կոնֆերանսը,  որի  ընթացքում  ամփոփվեցին  անցած  5  տարիների  ընթացքում   ցանցի  շրջանակներում  կատարված  աշխատանքների   արդյունքները,  և  նախանշվեցին  համագործակցության  շարունակման  հնարավոր  ձևաչափերն  ու  ուղղությունները:

ՄԻՐՊԱԼ-ն   իրենից ներկայացնում  է  միգրացիայի  և  դրամական փոխանցումների  ոլորտում  փորձագետների  և պրակտիկների  միություն,  որում   ներառված  են  ԱՊՀ  անդամ  9  պետությունների  միգրացիոն հարցերով  զբաղվող  պետական կառույցների  և  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Ցանցն  իր  աշխատանքները  սկսել  է   2010թ.-ին`  համաշխարհային  բանկի  ֆինանսական   և  կազմակերպչական աջակցությամբ:

Եզրափակիչ կոնֆերանսին Հայաստանից  մասնակցում  էին ներկայացուցիչներ Համաշխարհային  բանկի  երևանյան  գրասենյակից, ՀՀ  աշխատանքի  և  սոցիալական հարցերի  նախարարության  Զբաղվածության պետական ծառայությունից  և  ՀՀ  ՏԿԱԻՆ  Միգրացիոն պետական ծառայությունից:  Ծառայության  պետի  տեղակալ,  ՄԻՐՊԱԼ ցանցի  հայաստանյան  համակարգող  Իրինա  Դավթյանը    հանդես  եկավ  ելույթով,  որին կարելի  է  ծանոթանալ  այս  հղումներով`

  ռուսերեն լեզվով

  անգլերեն լեզվով

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_dn76pmimg35lnolq3toj1r1992, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0