ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կլոր սեղան - քննարկում փախստականների հիմնախնդիրներով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

2015-07-02

    

 Սույն թվականի հուլիսի 1-ին փախստականների հիմնախնդիրներով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների համար ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում`  փախստականների և ապաստանի վերաբերյալ օրենսդրական զարգացումների մասին նրանց իրազեկելու նպատակով:

Քննարկմանը մասնակցում էին փախստականների հիմնախնդիրներով զբաղվող 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նրանց ներկայացվեցին ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ին հավանության արժանացած և ներկայումս ՀՀ Ազգային ժողովում գտնվող <Փախստականների և ապաստանի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող հիմնական լրացումները և փոփոխությունները, դրանց ընդունման հիմնավորումները:  

ՀԿ-ների ներկայացուցիչները նախագծի վերաբերյալ հայտնեցին իրենց դիտարկումները:

Միգրացիոն պետական ծառայությունը կարևորեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեց, որ ծառայության կողմից մշակվելիք փախստականների ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ՀԿ-ների հիմնավորված դիտողությունները և առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն:           

 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_85dvkckqoeu0ua07q1lv9n9uc3, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0