ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի համակարգման եռամսյակային յոթերորդ հանդիպում

2015-09-10

    

 Ս/թ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի համակարգման եռամսյակային յոթերորդ հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ պետական կառույցների, Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: 
Հանդիպման նպատակն էր ամփոփել 2015թ. ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեությունը, ինչպես նաև գործընկերներին տեղեկացնել ծրագրի գալիք միջոցառումների մասին: Ծրագրի ղեկավար Կարել Հոֆստրան հակիրճ ներկայացրեց նաև ծրագրի հնարավոր երկարաձգումը՝ առանց լրացուցիչ ֆինանսավորման: 
Քննարկման ընթացքում մասնակիցները հանդես եկան առաջարկներով և ուղղեցին իրենց կառույցների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող հարցեր:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_thr4iji8nnl9jqfs52q017rb82, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0