ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կայացավ հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի 5-րդ նիստը

2015-09-28

    

 Ս/թ սեպտեմբերի 25-ին Մոսկվայում կայացավ հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի 5-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունների ներկայացուցիչներ: Նիստի բացման խոսքում պատվիրակությունների ղեկավարներն ընդգծեցին աշխատանքային գործունեության իրականացման և աշխատողների շահերի պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքների կարևորության մասին:

 Նիստի ընթացքում քննարկվեցին համատեղ աշխատանքային խմբի 4-րդ նիստի որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: Քննության առնվեցին միգրացիայի ոլորտում (տեղեկատվության փոխանակում) համագործակցության և Հայաստանում ՌԴ ԴՄԾ-ի ներկայացուցչության իրավական կարգավիճակի մասին ՌԴ և ՀՀ միջև համաձայնագրերի նախագծերի պատրաստմանը վերաբերող հարցեր:

 Ի թիվս այլ հարցերի` նիստի ընթացքում քննարկվեց ՌԴ մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների հարցը. առաջարկվեց շարունակել նմանատիպ դեպքերի ուսումնասիրման աշխատանքները: Ռուսական կողմը տեղեկացրեց հայկական կողմին, որ ՌԴ ԴՄԾ տարածքային ստորաբաժանումներին ցուցում է տրվել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՌԴ մուտքի արգելքի վերաբերյալ որոշումների չեղարկման համար` ըստ 1996թ. օգոստոսի 15-ի թիվ 114-ФЗ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հիմքերի:

 Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքային խմբի հաջորդ` 6-րդ նիստի անցկացման վերաբերյալ: Հայկական պատվիրակության առաջարկով այն տեղի կունենա 2016թ. երրորդ եռամսյակում` Երևանում:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_mk5u5rb7ok1gntsvqmoirauov2, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0