ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում լիտվացի փորձագետի հետ

2015-11-27

    

 ՀՀ  ազգային  վիճակագրական ծառայության  Թվինինգ ծրագրի ժողովրդագրության վիճակագրություն բաղադրիչի շրջանակներում ս/թ նոյեմբերի 26-ին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն էին  այցելել ծրագրի  լիտվացի փորձագետ Ինգա Մ. Շուկևիչը      և  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կ. Կույումջյանը : Նրանք հանդիպեցին  ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանի, ապաստանի հարցերի  բաժնի պետ  Պ.Աղաբաբյանի  և փորձագետ Վ. Բախեշցյանի  հետ: Հանդիպման ընթացքում  քննարկվեցին  Թվինինգ ծրագրի  շրջանակներում հնարավոր  համագործակցության, ինչպես նաև միգրացիայի վիճակագրական համակարգի բարելավմանն ուղղված հարցեր: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_prppi0eeugt39kne428j107jl5, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0